loading...

Խրթխրթան չեբուրեկներ



Դիտումներ ` 476
Խրթխրթան չեբուրեկներ

Եթե դուք սիրում եք չեբուրեկներ, սակայն երբեք չեք պատրաստել, ապա ներկայացնում ենք ձեզ դրանց պատրաստման սիրված բաղադրատոմսերից մեկը:

Դրա օգնությամբ դուք կստանաք համեղ չեբուրեկներ՝ խրթխրթան մակերեսով և հյութալի լցոնումով:

 

 

Պատրաստելու համար անհրաժեշտ են․

- Ցորենի ալյուր՝ 3,5 բաժակ
- Ջուր 1՝ բաժակ
- Ձու՝ 1 հատ
- Սերուցքային կարագ՝ 100 գր
- Խոզի միս՝ 500 գր
- Սոխ՝ 2-3 հատ
- Ձեթ՝ ըստ ճաշակի
- Աղ՝ ըստ ճաշակի
- Սև պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

 

 

1. Հալեցրեք սերուցքային կարագը, փոքր-ինչ սառեցրեք և հարեք ձվի հետ:

2. Մաղեք ալյուրը, ավելացրեք կես թեյի գդալ աղ, լցրեք եռման ջուր և ակտիվորեն պատառաքաղով խառնեք բաղադրիչները, այնուհետև ավելացրեք կարագի և ձվի խառնուրդը:

3. Հունցեք խմորը, վրան սրբիչ փռեք և թողեք մի քիչ հանգստանա:

4. Միսը և սոխը աղացեք մսաղացում, համեմեք աղով, պղպեղով և խառնեք:

5. Խմորից պոկեք փոքր կտոր, գրտնակեք և ամանի միջոցով կլոր տեսք հաղորդեք: Մի կեսի վրա դրեք փոքր ինչ լցոն և փոքր կտոր կարագ, երկրորդ կեսով փակեք և կպցրեք ծայրերը:

 


loading...

Փակել