loading...

Խոստումնալից գրանտակերը



Դիտումներ ` 1471
Խոստումնալից գրանտակերը

«ԵՊՀ restart» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով ամեն գնով փորձում է հանուն գաղափարի պայքարող ակտիվիստի համբավ ձեռք բերել և այդ նպատակով մասնակցում է տարբեր ու երբեմն իրար հետ կապ չունեցող բողոքի ակցիաների, ինչպես պարզվում է` իրականում այդքան էլ գաղափարի մարտիկ չէ, մեղմ ասած:

Խոստումնալից այս երիտասարդը իսկապես որ տաղանդավոր է և պոտենցիալ ունի լավ կարիերա ստեղծելու, սակայն ոչ թե գաղափարական դաշտում, այլ դրամաշնորհներ ստանալու ոլորտում և “գրանտակերական” գործունեության մեջ: 



Ինչպես հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից` Դավիթ Պետրոսյանը վերջերս 3000 Եվրո դրամաշնորհ է ստացել Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամներից, որը նույն Սորոսի հիմնադրամն է` “Քաղաքական հետապնդումները Հայաստանում” թեմայով հետազոտություն անցկացնելու համար:

Հիմա հասկանում ե՞ք, թե ինչու է այս խոստումնալից երիտասարդը այսպիսի տարօրինակ ակտիվություն ցուցաբերում տարբեր բողոքի ակցիաների ժամանակ: Ի դեպ, նույն աղբյուրներից հայտնի է դարձել նաև, որ Դավիթը ս.թ. ապրիլի 9-ից 15-ը մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, որտեղ Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամների ծրագրերի շրջանակներում վերապատրաստում է անցել եվրոպական համալսարաններից մեկում:


Այսպիսով, իբրև թե մարդկանց իրավունքների համար և հանուն մեր լավ ապագայի պայքարող այս երիտասարդը իրականում իր ապագան արդեն իսկ կառուցում է և արդեն իսկ վայելում է դրա պտուղները` Եվրոպական երկրների մայրաքաղաքներ այցելելով և կլորիկ դրամաշնորհներ ստանալով: Ի դեպ, Դ.Պետրոսյանի անձի և գործունեության մեր ուսումնասիրությունները շարունակվում են և առաջիկայում բացառված չեն նոր անակնկալներ ու բացահայտումներ:

Նյութի աղբյուր՝ 

http://https://www.facebook.com/photo.php?fbid=2065362180412391&set=a.1387708084844474.1073741829.100008158872984&type=3&theater


loading...

Փակել