Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Opel Astra G մակնիշի 25 XX 522 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնի գյուղի վարչական տարածքում՝ <<Մուշեղի ձոր>> կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր բարձրությունից գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 20-ամյա Գևորգ Մկրտչյանը և 31-ամյա Արշակ Հայրապետյանը տեղում մահացել են, իսկ 22-ամյա Լևոն Հարությունյանը, 21-ամյա Նարեկ Հովհաննիսյանը և 32-ամյա Ռոման Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականցնող կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի 1-ին խումբը, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբյանի գլխավորությամբ: Այնուհետև ժամանել են նույն ջոկատի 2-րդ խումբը փրկարարական ծառայաթյան մայոր Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ: