Ադրբեջանի պաշտպանության նախարարության «Ռադիոզավոդ» ձեռնարկության տարածքում հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Պայթյունի պատճառը անհայտ է, սակայն հայտնում են, որ գործարանի տարածքը կրակով ծածկված է:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ բրիգադներ և շտապօգնության անձնակազմներ: Մահացածների և վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում:
Վերջին մի քանի օրերի ընթացքում սա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում արդեն երկրորդ պայթյունի դեպքն է, նախորդ անգամ պայթյուն էր գրանցվել արդարադատության նախարարությանը պատկանող շենքերից մեկի տարածքում:
2017 թվականի օգոստոսին էլ պայթյուն էր տեղի ունեցել Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում: Պայթյունին կրկին նախորդել էր հրդեհը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գրառումը՝ Աշոտ Ասատրյանի