shamshyan.com-ը հայտնում է՝ Երեկ՝ մայիսի 27-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչ, 2-ամյա Նատալի Զոհրաբյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 24-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 20։30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ 41 փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ալբերտ Ասիրյանը իր վարած BMW մակնիշի 87 MN 007 համարանիշի ավտոմեքենայով Լանջազատ գյուղից դեպի Բարձրաշեն գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհին՝ Բարձրաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Վթարի հետևանքով վարորդ Ա. Ասիրյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Աջափնյակ 16 թաղամասի բնակիչ, 31-ամյա Մերի Կարապետյանը, Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչներ, 23-ամյա Նաիրա Կարապետյանը, 19-ամյա Նարինե Կարապետյանը, 2-ամյա Նատալի Զոհրաբյանը և 8-ամյա Մարիետա Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: