Թուրինջը միշտ էլ համարվել է առողջության և գեղեցկության միրգ։ Այն մշտադալար, ջերմասեր բույս է, աճում է միայն արևադարձային գոտիներում։ Յուրաքանչյուր ծառը տալիս է 200-300 պտուղ։ Հասունանալով դեկտեմբերին՝ թուրինջի պտուղներն իրենց հատկությունները պահպանում են մինչև հուլիս։
Օգտակար եւ հրաշալի այս մրգի անվանումը անգլերենից թարգմանաբար նշանակում է «խաղողային միրգ», սակայն իր համային հատկանիշներով թուրինջը ոչ մի ընդհանուր բան չունի խաղողի հետ։ Պարզապես ճյուղերի վրա խաղողի նման աճում է ողկույզներով 6-18 հատ։
Թուրինջը պոմպելմուսի և նարնջի հիբրիդն է։ Առավել օգտակար է կարմիր թուրինջը։
Երբ բանը հասնում է խոլեստերինի դեմ պայքարին, թուրինջը բացարձակ հաղթող է դուրս գալիս, որովհետև բացի վիտամին C-ից` այն պարունակում է պեկտին, որը ոչնչացնում է խոլեստերինը և պաշտպանում արյունատար անոթները աղտոտվածությունից: