Խնձորն առավել օգտագործվող մրգերից է։ Շատերին կարող է զարմանք պատճառել այն միտքը, որ մի խումբ գիտնականների կողմից (բիոքիմիկոսներ, բժիշկներ, գյուղատնտեսներ) արդեն ուսումնասիրված է խնձորի մոտ 600-ից ավելի տեսակ։ Հարց է ծագում, իսկ ինչի համար է այդպիսի մեծ ուշադրության արժանացել այդ միրգը։
Պարզվում է, որ խնձորն իր դրական հատկություններով բժշկության մեջ առաջնակարգ տեղ է գրավում, ուստի եւ գիտնականները զբաղվում են ոչ միայն այդ մրգի գոյություն ունեցող տեսակների կենսաբանական հատկությունների ուսումնասիրությամբ, այլեւ հարց է դրված ստանալ խնձորի այնպիսի նոր տեսակներ, որոնք ավելի հարուստ լինեն կենսականորեն կարեւոր նյութերով։
Այսպես, օրինակ, ոչ վաղ անցյալում ստացված «պամյատ դիբրովա» տեսակի խնձորի մեջ հայտնաբերված է մեծ քանակությամբ վիտամին P, որը կանոնավորում է արյան ճնշումը, հանդիսանում է օքսիդացման պրոցեսների խթանիչ եւ օժանդակում է խոլեստերինի հեռացմանն օրգանիզմից։
Դանիացի մանրէաբանները լաբորատոր առնետների վրա փորձարկումներ են իրականացրել: Կրծողներին հատուկ դիետայի էին նստեցրել, որը ներառում էր ամբողջական խնձոր, խնձորի պյուրե և հյութ:
Հետո գիտնականները վերլուծել են առնետների աղեստամոքսային տրակտի միկրոֆլորան և հայտնաբերել, որ խնձորով սնվող կրծողների ստամոքսում առաջացել է մարսողության համար օգտակար բակտերիաների անհրաժեշտ քանակը:
Եթե կանոնավոր կերպով խնձոր օգտագործենք, այդ մանրէները կօգնեն ստեղծել ճարպային թթուներ, որոնք նպաստում են ստամոքսում մարսողության լավացմանը:
Բացի այդ, այն արտադրում է բուտարին նյութը, որն անհրաժեշտ է ստամոքսի պատերը սնուցելու համար:
Եթե կանոնավոր կերպով խնձոր օգտագործենք, այդ մանրէները կօգնեն ստեղծել ճարպային թթուներ, որոնք նպաստում են ստամոքսում մարսողության լավացմանը:
Բացի այդ, այն արտադրում է բուտարին նյութը, որն անհրաժեշտ է ստամոքսի պատերը սնուցելու համար: