Կակաոն ոչ միայն համեղ ըմպելիք է, այլև անչափ օգտակար: Վերջին հետոզոտությունը ցույց է տվել, որ կակաոն դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա:
Հետազոտությունն անցկացրել են ԱՄՆ-ի գիտնականները: Ըստ մասնագտետների, կակաոյի մեջ կան բնական ֆլավոնոիդներ, որոնք դրական են ազդում մարդու հիշողության վրա: Վաղուց հայտնի է, որ շոկոլադը, որը պատրաստում են կակաոյից, կարող է բարձրացնել էնդորֆինի մակարդակը և լավ տրամադրություն ու ինքնազգացողություն պարգևել:
Սակայն պարզվել է, որ պարտադիր չէ ուտել շոկոլադե սալիկներ՝ բավական է խմել մեկ բաժակ բուրավետ կակաո: Ըստ գիտնականների, կակաով ըմպելիքը կարող է ազդել գլխուղեղի լիմբիկ հատվածի վրա, որը պատասխանատու է հիշողության ձևավորման և ուշադրության համար:
50-69 տարեկան կանանց և տղամարդկանց հետ փորձարկում իրականացնելուց հետո, գիտնականները մեծահասակներին խորհուրդ են տալիս հիշողության պահպանման և ուղեղը կենսունակ պահելու համար կակաո խմել:
Երիտասարդները նույնպես կարող են այն խմել՝ կանխարգելիչ նպատակներով:
Միաժամանակ գիտնականները զգուշացնում են, որ շոկոլադն այդպիսի հատկություն չունի, պետք է խմել կակաո:
Նյութի աղբյուր՝ http://www.ladynews.am/arm/