loading...

Ղազախստանում 50-ից ավելի մարդ է զոհվել ավտոբուսի բռնկման հետևանքով. Խոշոր վթարի զոհերի մեջ հայեր և ՀՀ քաղաքացիներ կա՞ն.



Դիտումներ ` 1839
Ղազախստանում 50-ից ավելի մարդ է զոհվել ավտոբուսի բռնկման հետևանքով. Խոշոր վթարի զոհերի մեջ հայեր և ՀՀ քաղաքացիներ կա՞ն.

Ղազախստանում 52 մարդ է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Ղազինֆորմ» գործակալությունը՝ հղում անելով Ակտյուբինսկի մարզի արտակարգ իրավիճակների դեպարտամենտին:

«Նախնական տվյալներով՝ տուժել է 57 մարդ: 52 մարդ զոհվել է, հինգին հաջողվել է դուրս պրծնել այրվող ավտոբուսից: Ավտոբուսի բռնկումը տեղի է ունեցել Սամարա--Շիմքենտ ատվոմայրուղում՝ Կալիբայ ավանից 10 կմ, Աթոբայից 320 կմ հեռավորության վրա»,- ասված է ԶԼՄ-ի հաղորդագրության մեջ:



Հրդեհի վայր են ուղարկվել աղետների բժշկության կենտրոնի, Իրգիզի շրջանի հրշեջ ծառայության աշխատակիցներ: Արտակարգ իրավիճակների դեպարտամենտում օպերատիվ շտաբ է կազմակերպվել մարզի ակիմի տեղակալի ղեկավարությամբ, գործում է հոգեբանական ծառայության թեժ գիծը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

 

«Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Ղազախստանում ՀՀ դեսպանությանը տրամադրած տվյալների համաձայն Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան»,- ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում:

Ղազախստանում 52 մարդ է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով:

 


loading...

Փակել