Ղազախստանում 52 մարդ է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Ղազինֆորմ» գործակալությունը՝ հղում անելով Ակտյուբինսկի մարզի արտակարգ իրավիճակների դեպարտամենտին:
«Նախնական տվյալներով՝ տուժել է 57 մարդ: 52 մարդ զոհվել է, հինգին հաջողվել է դուրս պրծնել այրվող ավտոբուսից: Ավտոբուսի բռնկումը տեղի է ունեցել Սամարա--Շիմքենտ ատվոմայրուղում՝ Կալիբայ ավանից 10 կմ, Աթոբայից 320 կմ հեռավորության վրա»,- ասված է ԶԼՄ-ի հաղորդագրության մեջ:
Հրդեհի վայր են ուղարկվել աղետների բժշկության կենտրոնի, Իրգիզի շրջանի հրշեջ ծառայության աշխատակիցներ: Արտակարգ իրավիճակների դեպարտամենտում օպերատիվ շտաբ է կազմակերպվել մարզի ակիմի տեղակալի ղեկավարությամբ, գործում է հոգեբանական ծառայության թեժ գիծը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Ղազախստանում ՀՀ դեսպանությանը տրամադրած տվյալների համաձայն Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան»,- ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում:
Ղազախստանում 52 մարդ է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով: