loading...

Խաբեությամբ տղաներին մերկ լուսանկարել են եւ որոշակի գումարի դիմաց սպառնացել հրապարակել



Դիտումներ ` 398
Խաբեությամբ տղաներին մերկ լուսանկարել են եւ որոշակի գումարի դիմաց սպառնացել հրապարակել

Օրերս ուշագրավ ձերբակալություն է տեղի ունեցել Երեւանում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նախօրեին ձերբակալվել են երկու քաղաքացիներ, որոնք իրենցից ավելի երիտասարդ տղաներից պահանջել են գումար, հակառակ դեպքում սպառնացել են հրապարկել նրանց մերկ լուսանկարները:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ձերբակալված տղամարդիկ մի խումբ երիտասարդների եւ անչափահաս տղաների խաբեությամբ հրավիրել են մի տեղ, ապա մերկ լուսանկարել: Որոշ ժամանակ անց նրանք պահանջել գումար, որի դիմաց խոստացել են չհրապարկել լուսանկարները: Տեւական շանտաժից հետո՝ տուժողները այս մասին հայտնել են իրավապահներին:

Այս դեպքի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ոստիկանությունից, սակայն այնտեղից հրաժարվեցին մանրամասներ հայտնել, միայն հաստատեցին, որ նման ահազանգ եղել է:


loading...

Փակել