Մեր տեղեկություններով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները եւ Քննչականից մեծ թվով աշխատակիցներ քիչ առաջ այցելել են Տերյան փողոցի վրա գտնվող «Յանս» ակումբ ու քննչական գործողություններ իրականացնել։
Թե ինչ գործով ու ինչ ահազանգով, մեզ այս պահին չհաջողվեց պարզել։ Ինչպես հայտնի է, «Յանսը» Սերժ Սարգսյանի թիկնազորի պետինն է՝ Վաչե Ղազարյանինը (Վաչո):