Բեռնատարը, որը տեղափոխում էր 17 մարդու, կողաշրջվել է Աֆղանստանի Փարվան նահանգում, ինչի հետեւանքով զոհվել են նույն ընտանիքի 15 անդամները, այդ թվում կանայք ու երեխաներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Տասնհինգ ուղեւոր է զոհվել, երկու երեխա է տուժել։ Զոհվածներից մի քանիսը կանայք ու երեխաներ են»,- պատմել է նահանգապետի ներկայացուցիչը։
Վթարի զոհերի մասին տարբեր տեղեկություններ են ներկայացվում։ Նահանգի ոստիկանության ներկայացուցչի խոսքով «16 մարդ է զոհվել»։
Աֆղանստանում վթարները հաճախակի երեւույթ են, որպես կանոն դրանց պատճառը արագության գերազանցումն է, ճանապարհների վատ վիճակն ու վարորդների սխալները։