loading...

Վտանգավոր միտում ուժային համակարգում



Դիտումներ ` 1085
Վտանգավոր միտում ուժային համակարգում

Պաշտոնական լրահոսի համաձայան ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանտար է նշանակվել Վաղինակ Սարգսյանը, ով մինչ այդ  խաղաղապահ կորպուսի հրամատարն էր։ Սա հենց այն զինվորական ստորաբաժանումն է, որի  զինծառայողներն  ապրիլի 23-ին ինքնակամ լքել էին զորամասը և միացել թավշյա հեղափոխության երթին, որը օրենքի և զինվորական կանոնակարգի կոպիտ խախտում է: Զինվորական ծառայության մեջ գտնվելու ընթացքում անձն իրավունք չունի քաղաքական և քաղաքացիական գործունեություն ծավալել: Ծառայությունից դուրս զինվորականը ևս որպես քաղաքացի անշուշտ իրավուքն ունի մասնակցել և’ ցույցի և’ երթի: Բայց ծառայության ընացքում լքել զարամասը` օրենքի կոպտագույն խախտում է:

Եվ եթե նոր կառավրությունը կարգախոս է հռչակել`Հայաստանում հաստատել բացառապես օրենքի գերակայություն, ապա կոնկրետ դեպքում խաղապահ բրիգադի հրամանատարը պետք է օրենքի առաջ պատասխան տար և ոչ թե պաշտոնի բարձրացում ստանար: Ճիշտ է, անձամբ Վաղինակ Սարգսյանը զորամասը լքողների թվում չի եղել, բայց զինովարական ծառայության կանոնակարգով հրամանատարը պատասխանատու է ոչ միայն սեփական ծառայողական գործունեության, այլ նաև իր ենթակաների գործողությունների համար: Եթե զինվորկանները լքել են զորամասը, ապա հրամանատարական կազմն ունի մեղավորոթույուն. սա զինվորական կանաոնակարգում այբուբենային ճշմարտություն է:

 



Ի դեպ, նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ զարամասը լքած զինծառայողների քայլը գնահատելու համար ծառայողական քննություն է ընթանում. «Ապագա պաշտպանության նախարարին, անկախ նրանից՝ ով կլինի ու ինչքանով իր սրտից կլինի այն, ինչ տեղի է ունեցել, հորդորում ու խորհուրդ եմ տալիս շատ կոշտ արձագանքել ծառայողական քննության լիարժեք ավարտից հետո: Ես իմ մասով  ընդունել եմ զորամասի հրամանատարի զորացրման դիմումը, ուղարկել եմ կառավարություն, որտեղից էլ ՀՀ նախագահի հաստատմանը: ՀՀ նախագահն՝ ըստ սահմանադրության, պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր»,- մայիսի 8-ի ասուլիսում հայտարարել էր Վիգեն Սարգսյանը:

Նա նաև նշել էր, որ ցավով է ընդունել զորամասի հրամանատարի ազատման զեկուցագիրը, քանի որ իր կողմից հարգված սպա է, բայց հասկանում է զեկուցագրի իմաստը: Խոսքն, ընդհանուր առամամբ, շուրջ 209 զինծառայողների մասին է: Դատելով այն իրողությունից, որ նրանց հրամանատարը պաշտոնի բարձրացում է ստացել, ապա պետք է ենթադրել, որ ծառայողական քննությունը նրանց համար ևս բարեհաջող ավարտ է ունեցել: Խնդիրն ամենևին էլ զինծառայողներին դատելը չէ, բայց եթե մենք իսկապես օրենքի երկիր ենք ուզում ունենալ, ապա օրենքի խախտման ցանկացած դեպք, պետք է համարժեք գնահտական ստանա: Առավել ևս զինված ուժերում, ծառայության ընթացքում պոստը լքած բիրգադի հրամանատարին խրախուսելը կարող է  վտանգավոր նախադեպ ստեղծել հետագայում նման դեպքերի կրկնության համար:

 


Մենք ապրում ենք ժողովրդավար հասարկությունում, և թավշյա հեղափոխությունը նոր ավելի ամուր հիմքեր ստեղծեց հետագայում ևս տարատեսակ ցույցերի, երթերի և ակցիաների համար: Ստացվում է, որ Հայաստանի նոր իշխանությունը լեգիտիմացնում է զինվորկանների` քաղքական կողմնորոշմամբ պայմանավորված, պոստը լքելու քայլերը: Պատկերացնում եք, եթե ԱԱԾ սահմանապահ զորքերը հանկարծ որոշեն լքել իրենց պոստերն ու միանալ Երևանում ընթացքող որևէ երթի: Խնդիրը, կրկնում ենք,  ամեն գնով զինվորականներին դատելը չէ. խնդիրը օրենքով գործելու սկզբունքի գերակայության մեջ է: Օրենք խախտելու համար խաղապահ  բրիգադը, ներառյալ նրանց հրամանատարը, պետք է պատասխանատվություն կրեին,  իսկ իբրև քաղաքական ժեստ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավասու էր նրանց նկատմամբ ներում կիրառել:

Ուզենք, թե չուզենք տեղի ունեցածը դասալքություն է, իսկ դրա վրա աչք փակել, ուղղակի անթույլատրելի է: Շատ վտանգավոր է, երբ երկրի ղեկավարը  զորամասը լքած բրիգադի հրամանատարին խրախուսում է:

Հայկ Դավթյան

 http://hayeli.am/article/1095072

loading...

Փակել