Օգոստոսի 7-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Մհեր Փ.-ի կողմից «Տոյոտա-Վիտց» մակնիշի ավտոմեքենայով 1997 թ. ծնված Մկրտիչ Նաջարյանին և նույն թվականին ծնված Մեսրոպ Սարդարյանին վրաերթի ենթարկելու մասին: Նույն օրը` ժամը 5.50-ին, Մկրտիչ Նաջարյանը «էրեբունի» Բ/Կ վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: