Մայիսի 3-ին, ժամը 12.25-ին, “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատամարտիկների և Նոր Արեշի 20-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12 և 11 տարեկան աղջիկների, այնուհետև բախվել է “Միցուբիշի” մակնիշի ավտոմեքենայի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Աղջիկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: