loading...

Վովա Գասպարյանը զայրացել է…



Դիտումներ ` 2422
Վովա Գասպարյանը զայրացել է…

Միքանի օր է՝ համացանցը քննարկում է Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի արդյունքում երկու ճանապարհային ոստիկան զոհվեց։ Վթարի հեղինակը «ԲՄՎX6» մակնիշի վարորդն է՝ Սարգիս Վարդանյանը, հանգուցյալ Ճըվ Ճըվ Արոյի որդին, ով ձերբակալված է։

Ուշագրավ է, որ դեպքից անմիջապես հետո հետախուզում է հայտարարվել նաեւ Սարգիսի եղբոր՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ, ով վթարի պահին մեքենայում չի եղել եւ որեւէ կապ չունի կատարվածի հետ։

Այս մասին Քննչական կոմիտեից լրագրողի հարցին ի պատասխան հայտնել են, որ նրա նկատմամբ երկու գործ կա հարուցված՝ ՀՀ ՔՕ 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) եւ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), եւ նա ներգրավվել է որպես մեղադրյալ:



Կողոպուտը տեղի է ունեցել 2017 թ․ սեպտեմբերի 12-ին, Քոչար փողոցում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում նա «պոկելու եղանակով հափշտակել է Կարեն Գասպարյանի պարանոցի 200.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա վզնոցը»:

Խուլիգանության դեպքը տեղի է ունեցել 2017-ի նոյեմբերի 26-ին․ «Աֆրիկյաններ» ռեստորանում Ս․Վարդանյանը «շուրջ 5-10 րոպե վիճաբանել է սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած մատուցող՝ Հովհաննես Գասպարյանի հետ»:


Մենք տեղեկացանք, որ այս երկու քրեական գործերը կամ փակված են եղել, կամ՝ փակվելու կարգավիճակում, վթարի դեպքը զայրացրել է ոստիկանապետ Վովա Գասպարյանին, եւ նա որոշել է «հիշել» նաեւ նախկին մեղքերը եւ պատժել ոչ միայն ոստիկանների մահվան պատճառ դարձած անձին, այլեւ դրանից առաջ հանցանքներ գործած եղբորը։

Անգամ եթե ընդունենք, որ եկել է «արդարադատության հաղթանակի» ժամանակը, կամայականորեն՝ ըստ պատեհ առիթի եւ ըստ ոստիկանապետի հայեցողության գործող արդարադատությունը չի կարող անաչառ լինել։ Այժմ երկու եղբայրներն էլ կալանավորված են. գրում է hraparak.am-ը:

Հավելենք, որ ըստ տարածված լուրերի, Ճըվ Ճըվ Արոյի որդիները մտերիմ կապեր ունեն ՀՀ ներկայիս վարչապետի հետ:


loading...

Փակել