loading...

Վերջին օրերին Ադրբեջանի ներքին լսարանը սկսել է ավելի ուշադիր կարդալ «ազատագրված» գյուղերի անունները։ Դրանցից շատերը որակել են որպես կատարյալ սուտ



Դիտումներ ` 286
Վերջին օրերին Ադրբեջանի ներքին լսարանը սկսել է ավելի ուշադիր կարդալ «ազատագրված» գյուղերի անունները։ Դրանցից շատերը  որակել են որպես կատարյալ սուտ

Թեպետ Իլհամ Ալիևն ամենօրյա ռեժիմում հայտարարում է նորանոր բնակավայրեր ազատագրելու մասին, և կարծես թե անհանգստանալու առիթ չկա, որ ադրբեջանցիները կարող են տագնապալի լուրեր ստանալ թշնամական ուժերից, այդուամենայնիվ, սոցցանցերի աշխատանքում սահմանափակումները դեռ պահպանվում են։

«Դրանք ժամանակավոր սահմանափակումներ են և կիրառվել են բախումների սկսվելուց հետո։ Մենք մեր ժողովրդին հայտարարել ենք, որ դա ազգային անվտանգության հարց է, որովհետև նման իրավիճակում մենք պետք է պաշտպանենք մեր տեղեկատվական համակարգը։ Երբ բախումների ակտիվ փուլն ավարտվի, սահմանափակումները կվերացվեն։ Բայց կարող եմ ասել, որ համացանցի շրջանակը լայն է, ադրբեջանցիների ավելի քան 80 տոկոսը օգտվում է համացանցից»,- տեղեկատվական սահմանափակումների պատճառներն է ներկայացրել Ալիևը։

Ու թեև Ադրբեջանի նախագահը մատնանշում է ազգային անվտանգությունը, իսկ քարոզչամեքենան չի դադարեցնում իր շուրջօրյա քարոզչությունը, սակայն վերջին օրերին ներքին լսարանը սկսել է ավելի ուշադիր կարդալ «ազատագրված» գյուղերի անունները։ Դրանցից շատերը որոշ համարձակ ադրբեջանցիներ որակել են որպես կատարյալ սուտ, իսկ ոմանք էլ նկատել են, որ «ազատագրված» տեղանունները կրկնվում են։


loading...

Փակել