loading...

Վերջապես պե՞տք է առնվազն հարցաքննեն Տեր-Պետրոսյանին



Դիտումներ ` 745
Վերջապես պե՞տք է առնվազն հարցաքննեն Տեր-Պետրոսյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն այսօրվա ասուլիսում նման միտք առաջ քաշեց՝ ինչո՞ւ 2008թ. փետրվարյան օրերին բանակը քաղաքականության մեջ ներքաշելու պատմության մյուս մասնակիցները նստած չեն: Ըստ Սողոմոյանի, նրանց «անունները հայտնի են և տեսագրություն էլ կա, դրանցից մեկը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է»:

Այս հայտարարության հետ կապված կարելի է հիշեցնել հետեւյալ փաստը:  2008թ. փետրվար 20-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հաջորդ օրը հանրահավաքի մասնակիցներին անակնկալը է սպասում: Փետրվարի 21-ի հանրահավաքում իր ելույթում Տեր-Պետրոսյանը ներկայացրեց այդ անակնկալը: Առաջին նախագահի խոսքով` ինքը հանդիպել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ. «Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, նրան միացած մի այլ փոխնախարար` գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, ժողովրդի անունից եւ բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը բանակցություններ են վարում:



Բանակցությունների իմաստը հետեւյալն է, որ բանակի հրամանատարությունը հանձինս Մանվել Գրիգորյանի, Գագիկ Մելքոնյանի` հայտարարում է, որ ( ես լիազորված եմ իրենց հայտարարությունը Ձեզ փոխանցել) իրենք որպես բանակի փոխնախարարներ` կանգնած են ժողովրդի կողքին եւ պաշտպանելու եմ ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուին»: Ավելին, նույն հանրահավաքում Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ բանակի այլ ղեկավարներ եւս միանալու են իրենց:

Անգամ այն փաստը, որ Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մանվելի հետ, արդեն իսկ բանակը քաղաքականացնելու փորձ է: Առավել եւս, որ հայտարարության նախօրեին անակնկալ խոստանալով, Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ այդ գործողությունը ծրագրված էր, այսինքն այնպես չէ, որ Մանվելն ինքն իրեն եկավ ու երդում տվեց Տեր-Պետրոսյանին: Իսկ այն, որ երկու փոխնախարաար միացել է Տեր-Պետրոսյանին՝ բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փաստ է: Ընդ որում, տվյալ պահին լինելով զինվորական եւ քաղաքական գործընթացի մեջ ներքաշվելու համար նույնքան պատասխանատու են նաեւ նշված երկու փոխնախարարները:


Հիշեցնենք, սա ըստ Տեր-Պետրոսյանի պաշտոնական հայտարարության: Միգուցե նա ստե՞լ է բազմության առաջ՝ իրեն ուժեղ ցույց տալու համար, այդ տարբերակն էլ չբացառենք: Սակայն անկախ ամեն ինչից, առաջին նախագահի հայտարարությունը փաստ է, եւ այդ հիմքով եթե այս գործով դեռ չի հարցաքննվել Տեր-Պետրոսյանը, նախկին փոխնախարարներ Գրիգորյանն ու Մելքոնյանը, ապա խոստովանենք, որ այս առումով ՀՔԾ-ի պասիվությունն առնվազն տարակուսելի է:

Ի դեպ, սա օրակարգից չի հանում հարցը, թե ինչո՞ւ նաեւ 1996թ. դեպքերի առնչությամբ բանակը օգտագործելու հարցում Տեր-Պետրոսյանի նկատմամբ գործ չի հարուցվում:


loading...

Փակել