loading...

Վայ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի. Վլադիմիր Գասպարյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի



Դիտումներ ` 1340
Վայ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի. Վլադիմիր Գասպարյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի

Հանրությունը շարունակում է քննարկել Սերժ Սարգսյանի աղմկահարույց խոսքը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ: 

«Ես միայն ուրախ կլինեմ, որ համայնքապետների աշխատավարձը լինի բավականաչափ բարձր, բայց այդ հնարավորությունը պետք է լինի օրենքի սահմաններում և ոչ թե ասենք` ես 200 հազար դրամի համար առավոտից երեկո հո քարշ չե՞մ գալու այս գյուղով, այս համայնքով՝ իրենց նոքարը լինելով: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»,- իր խոսքի վերջում հայտարարեց Սարգսյանը:



Հայաստանում կա մեկը, ով պետք է, որ ամենից շատ վիրավորված լինի Սերժ Սարգսյանի այս խոսքից: Դա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է: Դեռեւս երկու տարի առաջ «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերի ժամանակ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին, հայտարարեց, որ իրենք ծառա չեն: «Վայ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»,- ասաց ոստիկանապետը: 

Առնվազն այս հարցում, Սերժ Սարգսյանի եւ Վալդիմիր Գասպարյանի պատկերացումներում խորն անդունդ կա, եւ ամենահետաքրքիրը, իհարկե այն է, արդյո՞ք Սերժ Սարգսյանն իր ելույթը պատրաստելիս հիշել է ոստիկանապետի՝ երկու տարի առաջվա աղմկոտ հայտարարությունը:

 


loading...

Փակել