loading...

Վատ է.



Դիտումներ ` 3017
Վատ է.

Քանի որ իշխանափոխությունն ըստ էության տե­ղի է ունեցել, եւ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, «համարյա» վարչապետ է, եւ քանի որ արդեն իսկ սկսվել է նոր իշխանության հասցեին քծնանքի արշավը, ես ինձ ազատ եմ զգում իմ կարծիքն արտա­հայտելու՝ հակադրվելով հեղափոխական ռոմանտիկային, որով շնչում է իմ հւսմաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Լրատվամիջոց ներխու­ժելը եւ նույն պահին ուղիղ եթեր պահանջելը վատ է, ոստիկանական պատնեշը ուժով ճղելը վատ է, փողոցներ եւ մայրուղիներ փակելը վատ է, անտե­ղի ազդանշաններ տալը վատ է, արագաչափ փա­կելը եւ 100-ի վրա քշելը վատ է:

Ի դեպ, ինչո՛ւ են հիմա այդպես քշում, տեսնես՝ ո՞ւմ դեմ են պայ­քարում: Իսկ այդ ամենը վատ է [թեեւ գուցե անխու­սափելի] այն պատճաոով, որ դրանից հետո առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մի քանի ամիս է պետք կյանքը բնականոն հուն վերադարձնելու հա­մար, ամենաթողության հոտը հարբեցնում է մարդ­կանց: Եթե մի քանի ամսից Նիկոլ Փաշինյանն ասի այն, ինչ ես եմ հիմա գրում, մի’ զարմացե՝՝ նա պատասխանատվություն է կրելու պետական կարգի համար:



Եթե ոստիկանական գունդը զենքով գրավելու եւ այլ հանցագործություններ, նաեւ սպանություններ կատարելու մեջ մեղադրվող մարդիկ համարվեն քաղբանտարկյալներ ու առանց ամեն մեկի մեղքը քննելու ազատ արձակվեն, ապա դա լուրջ խնդիր­ներ կստեղծի ցանկացած իշխանության համար: Դա վտանգավոր է պետության համար, որովհետեւ դրախտային պայմաններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար ոչ մի իշխանություն չի ստեղ­ծի, եւ եթե քաղաքացիների մեկ այլ խումբ, արատ­ների դեմ բողոքելով, կրկին փորձի հարցը լուծել «Կալաշնիկով» ավտոմատի միջոցով, «քաղբանտարկյալներ» խաղալը կլինի նախադեպ, որն ար­դարացնում է զինված քաղաքական պայքարը:

[Բո­լորովին այլ է Շանթ Հարությունյանի եւ նրա ընկեր­ների դեպքը՝ այն պատիժը, որը նրանք կրում են, խիստ անհամաչափ է այն արարքին, որը նրանք կատարել են, ինչի մասին ես բազմիցս գրել եմ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Այդ տղա­ներն իսկապես, իմ կարծիքով, պետք է անհապաղ ազատ արձակվեն]:

 


Սովորաբար, երբ ես նման բաներ էի գրում, մեկ­նաբանությունը հետեւյալն էր. «ուրեմն դուք ուզում եբ, որ ամեն ինչ մնա նո՞ւյնը, որ Սերժ Սարգսյա­նի իշխանությունը հավե՞րժ լինի»: Հիմա այդ «փաստարկը», մեղմ ասած, տեղին չէ՝ ամեն ինչ արդեն իսկ փոխվել է, Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխա­նությունն ավարտվել է: Ավելին՝ ժողովրդի ցասումը միանգամայն տեղին էր, պետական համակարգը ոտից գլուխ, փտած է եւ չի ծառայում Հայաստանի քաղաքացիների շահերին:

Բայց այդ համակարգը ապամոնտաժելը 10 անգամ ավելի դժվար է, բան փողոցային ակցիաներ կազմակերպելը: Իսկ նոր համակարգ ստեղծելը 100 անգամ ավելի դժվար է, բան ապամոնտաժելը: Իսկ այդ դժվարին աշխատանքի հիմքում պետք է լինեն ոչ թե հեղափոխա­կան հույզերը, այլ օրինականության վրա հիմնված սթափ գործելաոճը:

http://henaran.am/360579.html

 


loading...

Փակել