Մեծ պայծառատես Վանգայի միակ ժառանգորդուհին՝ ֆրանուհի Կաեդե Ուբերը, 2016 թվականին տհաճ ու ցնցող կանխագուշակում է արել։
Վերերկրային ուժերի հետ զրուցող և ապագան տեսնող Կաեդե Ուբերին դեռ տարիներ առաջ են կնքել որպես մեծ Վանգայի միակ ժառանգորդ։
Նրա ծնունդը կանխագուշակել է ինքը՝ բուլղարացի պայծառատեսը՝ մահվանից առաջ հայտարարելով, որ հեռանալով չի գնա, և յուրահատուկ շնորհի երկրորդ հայտնությունն անպայման տեղի կունենա։
Էզոթերիկ շրջաններում համարվում է, որ Վանգայի հոգին հաստատվել է ֆրանսուհի դեռահասի մարմնում, որը տեսանելու է այնպես, ինչպես նշանավոր բուլղար պայծառատեսը։
Հոկտեմբերի 2-ին Կաեդե Ուբերը տհաճ կանխատեսում է արել․ «Հիվանդություններն ու պատերազմները սահմաններ չեն ճանաչում»,- հայտարարել է աղջիկը։ Կաեդեի պնդմամբ՝ փորձանքը կսկսվի սարսափելի հիվանդությունից, որի դեմ սպեղանի չկա, սկիզբ կառնի Հոնկոնգից։ Դրանից հետո հարավ-արևելյան գրիպը կարող է պատերազմ հայտարարել ամբողջ աշխարհին։ Վիրուսի տարածումը բացառելու համար խորհուրդ է տրվում 2017-ի սկզբին չայցելել այն երկրները, որտեղ ընդլայնվում է գրիպի սույն տեսակը։
Հիշեցնենք, որ Վանգայի մարգարեության համաձայն, 4599 թվականին մարդիկ անմահություն ձեռք կբերեն, որից առաջ սոսկալի փորձությունների ու արհավիրքների բովով կանցնեն։ 2088-ին երևան կգա մի վարակ, որը վայրկենապես մարդկային կյանքեր կխլի։ Դա զգալիորեն կնվազեցնի մարդկանց թիվը Երկիր մոլորակում։ Ոչ մի դեղորայք ի վիճակի չի լինի փրկել մարդկությանը։ «Հակաթույնը» կհայտնաբերվի միայն երեք հարյուրամյակ անց՝ 2404 թվականին։
Կաեդե Ուբերը 2016-ին կանխատեսել է, որ ԱՄՆ-ում ահաբեկչական գործողության հետևանքով բազմաթիվ զոհեր կլինեն։ Անդրաշխարհի հետ շփման մեջ գտնվող երիտասարդ կանխագուշակի բազում կանխատեսումների շարքում, թերևս, գլխավոր կանխատեսումը զարհուրելի իրադարձություններն են, որոնք կթափվեն ԱՄՆ-ի գլխին։ Ուբերի կարծիքով, մինչև ընթացիկ տարվա վերջ այնտեղ բազմաթիվ զոհերով ահաբեկչություն կիրականացվի։ «Մարդկանց կոտորելու են։ Շատ արյուն է թափվելու։
Անհամար զոհեր են լինելու։ Արաբները մահ են սփռելու»,-կանխատեսել է աղջիկը։ Դեռատի կանխագուշակուհու մայրը ասում է, որ վերջին ժամանակներս Կաեդեն մահու չափ վախենում է Մերձավոր Արևելքից ժամանած վտարանդիներից։ Կաեդեն նաև բնութագրել է Հիլարի Քլինթոնին։ Նա պնդում է, որ Քլինթոնը ուժեղ սթրեսների մեջ է, և նրա կողքին մշտապես բուժող բժիշկ կա։ Դեռատի ֆրանսուհու կարծիքով՝ Քլինթոնը մի ամբողջ փունջ հիվանդություններ ունի։