Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները տնից դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:16-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: