loading...

Վահե Տեր Մինասյանը չկայացած ամենառոմանտիկ hանդիպման, hիաuթափnւթյան և ընտանիքի մաuին



Դիտումներ ` 1630
Վահե Տեր Մինասյանը  չկայացած ամենառոմանտիկ hանդիպման, hիաuթափnւթյան և ընտանիքի մաuին

Հարցերին պատասխանում է ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
– Ձեր օրն սկսվում է…
– Եթե վիրահատություն եմ ունենում՝ 07:30-ին, վիրահատությունով:
– Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
– Իմ երեխաները:
– Գեղեցիկը Ձեզ համար…
– Իմ կինը:
– Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
– Ինքս ինձ:
– Կյանքում երբեք չեք ների…
– Սուտը:
– Ձեր ամենամեծ հիասթափությունը…
– Չեմ ասի
– Մի բան, որի համար շատ եք ափսոսել…
– Ոչ մի բանի համար երբեք չեմ ափսոսում:
– Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը…
– Չեղավ:
– Երբ բարկացած եք…
– Ավելի լավ է ինձնից հեռու մնալ:
– Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է…
– Մի քիչ համբերություն ունենա:
– Ընտանի կենդանի ունե՞ք:
– Ոչ, բայց միշտ երազել եմ:
– Եթե լինեիք ամենազոր…
– Վստահ չեմ, որ միայն լավ բաներ կանեի ))
– Հայրենիքը Ձեզ համար…
– Շատ կարևոր է:
– Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը…
– Իմ ընտանիքը:
– Ամենաշատը երազում եք…
– Որ բոլոր հարազատներս առողջ լինեն:
– Երբեք չեք փորձի…
– Հանձնվել կամ հիասթափվել կյանքից:
– Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար…
– Իմ տունն է:
– Միշտ վախեցել եք…
– Բարձրությունից:
– Մարդ, ով փոխել է Ձեզ…
– Ուսուցիչներս:
– Տանել չեք կարողանում, երբ…
– Ծխում են իմ ներկայությամբ:
– Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
– Անսպառ:
– Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
– Գարնան:
– Իր, որ միշտ Ձեզ հետ է…
– Խաչս:
– Երջանկության՝ Ձեր բանաձևը:
– Վստահել մարդկանց:
– Առանց ինչի՞ չեք կարող ապրել…
– Հումորի:
– Ամենակարևորը կյանքում…
– Հարազատներիս երջանկությունն ու առաղջությունն է:
– Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
– Մի քանի օր առաջ՝ ֆիլմ դիտելիս:
– Այս պահին կուզենայիք…
– Որ այդ ֆիլմը շատ մարդ նայեր:
– Ձեր գերագույն նպատակն այս կյանքում…
– Հնարավորինս շատ լավ գործեր անել:
– Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
– Չկա երևի:
– Եվ վերջում…
– Մարդ պիտի այնպես ապրի, որ հնարավորինս շատ բարեկամներ և քիչ թշնամիներ ձեռք բերի:

loading...

Փակել