loading...

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԻՆԸ ԴԱ ԻՄԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ Ե՞Տ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ ՆԱՐԵԻՆ ԳՈՐԾ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒՑ․․․



Դիտումներ ` 836
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԻՆԸ ԴԱ ԻՄԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ Ե՞Տ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ ՆԱՐԵԻՆ ԳՈՐԾ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒՑ․․․

Քանի օր է ֆեյսբուքն ալեկոծվում է միայնակ մայր Նարե Գրիգորյանի աշխատանքից ազատման փաստով։ Հիշեցնենք, որ Նարեի պնդմամբ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Ինչպես նա է գրում՝ անչափահաս երեխա ունի, ամուսինը երկու տարի առաջ է մահացել, ծնողներ չունի։ Ինչևէ, մարդիկ հիմնականում դրական էին արձագանքում։ Վարչապետի տիկինը նույնիսկ նրան աշխատանք է առաջարկել։



Բայց այսօր ֆեյսբուքում մի գրառում ոնց որ թե փոխում է իրերի ընթացքը․

Nvard Harutyunyan

Էս կնիկը Հերմինե Նաղդալյանի տեգոր աղջիկն է։ Մնացածն էլ դուք եզրակացություն արեք։

 

Սկսվեց քարկոծումը։ Գուցե հենց դա է եղել պատճառը, որ տիկնոջն ասել են՝ աշխատանքից ազատման դիմում գրիր։

Հիմա ինձ հետաքրքրում է՝ վարչապետի կինը դա իմանալուց հետո ե՞տ է կանգնելու Նարեին գործ առաջարկելուց․․․ Զուտ մարդկային առումով։

Հասմիկ Բաբաջանյան


loading...

Փակել