Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 105-ի, տուժել է ավելի քան 1000 քաղաքացի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 6.8-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան մասում: Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիքիսար քաղաքի տարածքում: Էպիկենտրոնում խորությունը կազմել է 16.5 կիլոմետր: