loading...

Թրամփը զրուցել է Էրդողանի հետ: Հայաստանը 31-ի մեջ է



Դիտումներ ` 2305
Թրամփը զրուցել է Էրդողանի հետ: Հայաստանը 31-ի մեջ է

Համաշխարհային լրատվամիջոցները հայտնում են, որ երրորդ համաշխարհային պատերազմը նորից հետաձգվում է: Երեկվա լարվածությունը, որը գագաթնակետին հասավ ԱՄՆ նախագահ Թրամփի թվիթներից հետո, թուլանում է, եւ Սպիտակ տունը հայտարարել է, որ Սիրիայում քայլերի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա: Համաշխարհային դերակատարները կարողացե՞լ են ժամանակավոր համաձայնության հասնել Սիրիայում:

Լրատվամիջոցներն սպասում էին Պուտինի ու Թրամփի բանակցություններին, բայց երեկ հեռախոսազրույց են ունեցել Թրամփն ու Էրդողանը, եւ հայտարարվել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն համակարգելու են իրենց քայլերը Սիրիայում:



Դժվար է ասել, թե արդյոք Էրդողանը խոսել է Պուտինի ու Ռոհանիի անունից, բայց Թրամփը գերադասել է զանգել Էրդողանին, այլ ոչ թե Պուտինին:   Պակաս հատկանշական չէ, որ ապրիլի 16-ին Թուրքիա է այցելելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա Էրդողանի հետ զրուցելու է Սիրիայի մասին: Նախքան այցը Ստոլտենբերգը հոդված է հրապարակել, որում նախազգուշացրել է, որ Մոսկվան արդիականացնում է միջուկային զինանոցը, եւ դրա կիրառման խոչընդոտը նվազում է: Փաստացի, Ստոլտեմբերգը հայտարարում է, որ ի պատասխան Արեւմուտքի գործողությունների Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել:


Հիշեցնենք, որ վերջերս Անկարա այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը խոստացել է Թուրքիայի հետ «կիսվել» միջուկային տեխնոլոգիաներով՝ Թուրքիայում ԱԷԿ կառուցել եւ փոխանցել C-400 համալիրների արտադրության տեխնոլոգիաները:

Պուտինի այդ մտադրությունը դուր չի եկել Արեւմուտքին: Համաշխարհային լրատվամիջոցները հիշեցրել են, որ ատոմակայան կա աշխարհի 31 երկրում, եւ միջուկային տեխնոլոգիաների փոխանցումը մի երկրին, որին մինչեւ հիմա չեն վստահել այդ տեխնոլոգիաները, պատասխանատու քայլ է: Տեղեկացնենք, որ Հայաստանը ատոմակայան ունեցող 31 երկրների ցանկում է:

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել