Բանանն ու ելակը սառցարանից հանում ենք և լցնում ամանի մեջ: 10-15 րոպե (ոչ ավելի) սենյակային ջերմաստիճանում ենք թողնում:
Յոգուրտը, շաքարի փոշին և կիտրոնահյութը նախապատրաստում ենք, որպեսզի ամեն ինչ ձեռքի տակ լինի: Ելակն ու բանանը ձեռքի բլենդերով խյուսի ենք վերածում: Անմիջապես ավելացնում ենք յոգուրտը, շաքարի փոշին և կիտրոնահյութը: Զանգվածն արագորեն, հարում ենք մինչև համասեռ դառնա և ամիջապես սառցարանն ենք տեղափոխում:
2-3 ժամ սառեցնում ենք, սակայն յուրաքանչյուր ժամը մեկ սառցարանից հանում ենք և բլենդերով խառնում: Եթե զանգվածը ձևը լավ է պահպանում և մեծ դժվարությամբ է խառնվում, լցնում ենք փակվող տարայի մեջ և վերջնականապես սառեցնում ենք:
Մատուցելուց 10-15 րոպե առաջ պաղպաղակը սառցարանից հանում ենք, այնուհետև պաղպաղակի գդալով տեղափոխում պաղպաղակի ամանի մեջ:
Նյութի Աղբյուր՝ http://www.cooks.am