Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 1401 կկալ
Սպիտակուցներ – 23.1 գ
Ճարպեր – 52.5 գ
Ածխաջրեր – 212.2 գ
Բաղադրիչներ
1. Ալյուր – 1 կգ
2. Յուղ – 200 գ
3. Շաքարավազ – 100 գ
4. Ջուր – 50 մլ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը լցնել խորը տապակի մեջ, ավելացնել յուղը:
2. Խառնել այնքան ժամանակ՝ մինչև տապակի պարունակությունը կվերածվի ոսկեգույն փխրուն զանգվածի:
3. Ավելացնել շաքարավազը և եռացրած ջուրը և շարունակել խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
4. Ստացված հալվան տեղավորել կաղապարի մեջ և սառեցնել: