Դերասան Տիգրան Մնացականյանի երկրորդ ամուսնության շուրջ քննարկումները չեն դադարում: 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում, կարծես թե, փորձել էր պատասխանել իրեն քննադատողներին. «Հալալա էն մարդկանց, ովքեր առանց ճշմարտությունն ու իրականությունն իմանալու կարողանում են անիծել ու վիրավորել մարդկանց»:
Հետաքրքիր է` ինչ իրականության մասին է խոսում Մարիամը, այն, որ նա դարձել է ընտանիքի բաժանման պատճա՞ռ, ինչը հաստատել է նաև Տիգրան Մնացականյանը իր հարցազրույցներից մեկում. «Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը: Շատ եմ ցավեցրել Լիանային»:
Իրականությունն այն է, որ Մարիամն ու Տիգրանը սկսել են հանդիպել դեռ 2014 թվականից, ինչի վառ ապացույցը նրանց ֆեյսբուքյան էջում հրապարակված այս լուսանկարն է, որը Մարիամը մակագրել է այսպես`«Mine» («Իմը»): Բացի դրանից, Մարիամն իր ֆեյսբուքյան էջում իր կարգավիճակը փոխել էր դեռևս 2013 թվականից` նշելով, որ հարաբերությունների մեջ է:
Ասում են, որ ցանկացած մարդ կյանքում 2 խնդիր ունի` հասնել նրան, ինչին ուզում է և հաճույք ստանալ դրանից: Հարգելի Մարիամ և Տիգրան, դուք արդեն հասել եք նրան ինչին ցանկացել եք, միասին եք, իսկ հիմա վայելեք Ձեր աստեղային ժամը, քանի որ օրեր շարունակ համացանցի ամենաքննարկվող թեման Ձեր անձնական կյանքն է, որը, ևս մեկ անգամ նշեմ, հենց դուք եք հանրայնացրել: