loading...

Թեստ,տեսեք որ վիտամինի պակասությունն է առկա Ձեր օրգանզիմում



Դիտումներ ` 1041
Թեստ,տեսեք որ վիտամինի պակասությունն է առկա Ձեր օրգանզիմում

Թեստ,տեսեք որ վիտամինի պակասությունն է առկա Ձեր օրգանզիմում

Մարդու դեմքը կարող է շատ բան վկայել նրա առողջական վիճակի մասին։ Այն կարող է հուշել նաև օրգանիզմում վիտամինների անբավարար քանակի մասին։

Գունատություն։ Եթե դեմքն օրըստօրե ավելի գունատ է դառնում, դա կարող է նշանակել, որ օրգանիզմին չի բավարարում B12 վիտամինի քանակը։ Այս վիտամինի անբավարար քանակի մասին կարող է վկայել նաև ամբողջությամբ հարթ լեզուն։ Նշաններից կարող են լինել նաև հիշողության հետ կապված խնդիրները և մշտական հոգնածությունը։

Մազերի հետ կապված խնդիրներ։ Եթե մազերը չորացել են, դարձել ավելի թույլ, թափվում են, և թեփ է նկատվում, խնդիրը կարող է վիտամին B7-ի անբավարար քանակը լինել։ Պատճառը կարող է լինել հակաբիոտիկների ընդունումը։

Աչքերի ուռածություն։ Աչքերի ուռածությունը և ոտքերի այտուցվածությունը կարող են յոդի պակասի մասին վկայել։ Այս նյութերի անբավարար քանակի մասին կարող են վկայել նաև մաշկի չորությունը, քաշի ավելացումը և եղունգների թուլությունը։

Գունատ շուրթեր։ Շուրթերի և լնդերի գունատությունը կարող է վկայել երկաթի անբավարար քանակի մասին։ Այս հանքանյութի անբավարար քանակի մասին վկայող այս նշաններն առավել հատուկ են կանանց։

Լնդերի արյունահոսություն։ Այս նշանները վիտամին C-ի անբավարար քանակի հետևանք են։ Սա օրգանիզմի համար չափազանց կարևոր հանքանյութ է, որի անբավարար քանակը կարող է առողջության հետ կապված լուրջ խնդիրների պատճառ դառնալ, այդ թվում՝ մկանային ցավերի, թուլության, ատամների հետ կապված խնդիրների, և այլն։


loading...

Փակել