Ընտրեք քարը և իմացեք ձեր կյանքի ճանապարհի գաղտնիքները (թեստ)
Դիտումներ ` 1793
Ընտրեք քարը և իմացեք ձեր կյանքի ճանապարհի գաղտնիքները (թեստ)
Նայեք այս 6 քարերին: Դրանցից ո՞րը միանգամից գրավեց ձեր ուշադրությունը:
Ընտրեք այն, որը ձեզ դուր եկավ առաջին հայացքից, որից հետո կարդացեք համապատասխան մեկնաբանությունը:
№1. Օպալիտ (լուսնե քար)
Ձեր ընտրությունը խոսում է այն մասին, որ դուք միշտ ձգտում եք ազատության: Դուք ցանկանում եք գտնել գողտրիկ վայր, որտեղ կարելի է թուլանալ և լսել սեփական ներքին ձայնը: Դուք պատրաստ եք մեկ րոպեյում ամեն ինչ ջնջել և կյանքը նոր էջից սկսել: Միաժամանակ համոզված չեք, որ ճիշտ ուղով եք ընթանում, այդ պատճառով երբեմն ցանկանում եք մնալ մենակ և մտածել:
Այս երկնային քարը ասում է այն մասին, որ ձեր ուշադրությունը սևեռված է ամենօրյա հոգսերին և դուք քիչ ժամանակ եք ունենում հանգստի և լռության համար:
Սակայն դա չի նշանակում, որ ձեր կյանքը վատն է: Հնարավոր է, դուք ուղղակի զգում եք, որ ամեն ինչ այնպես չի գնում, ինչպես ցանկանում եք: Փորձեք վերամտորել որոշ բաներ: Այդ ժամանակ դուք կկարողանաք հայտնաբերել, որ իրականում դուք շատ բաներում հաջողության եք հասել կամ այն սարերի ետևում չէ:
Երբ մենք ժամանակ ենք անցկացնում լռության մեջ և մտորումներում, մեր մարմնի էներգիան սկսում է փոխվել: Դա գրավում է ոգեշնչող և մոտիվացնող մտքեր, նոր գաղափարներ և պլաններ ծնում: Այս քարը հրեշտակների քար է: Այդ պատճառով խորը ներքուստ դուք զգում եք կապը «ուրիշ աշխարհի» հետ, և վերին ուժերը սպասում են այն պահին, երբ կկարողանան խոսել ձեր հետ և տալ իմաստուն խորհուրդներ:
№2.Կանաչ մալաքիտ
Եթե ձեզ դուր է եկել այս քարը, ուրեմն պատրաստ եք անցնել լուրջ փոփոխությունների ձեր կյանքում: Այս փոփոխությունները կարող են վերաբերել կենսակերպին կամ աշխատանքին: Սակայն բացառված չէ, որ դուք կվերապրեք հոգևոր վերածնունդ և կկարողանաք հաղթահարել բոլոր խնդիրները, որոնք գալիս են դեռ ձեր անցյալից:
Դուք դառնում եք ավելի խելացի: Մինչ այդ ձեր մտքերը ծանրաբեռնված էին անհանգստություններով, իսկ այժմ սկսել եք ավելի շատ մտածել նրա մասին, թե ինչ եք ցանկանում ստանալ կյանքից: Եվ դա հիանալի է: Որովհետև պետք է սովորել ընդունել, որ փոփոխություններն անհրաժեշտ են. միայն այդ ժամանակ ենք մենք սկսում փնտրել ավելի լավը:
Մալաքիտը բարգավաճման և առատության քար է: Այդ պատճառով, երբ դուք գնաք ձեր երջանկության փնտրտուքների հետևից, ձեզ կսպասեն միայն հաջողությունը և առատությունը: Այս քարը կարող է ասել նաև անհաջող սիրային հարաբերությունների ավարտի և նոր զգացմունքների առաջացման մասին:
Ընտրելով այն, դուք ենթագիտակցաբար ասում եք Մոլորակին. «Ես պատրաստ եմ հաջողությանը: Ես պատրաստ եմ ազատվել բացասականից: Ես պատրաստ եմ հանդիպել իմ երջանկությանը»:
№3. Արևի քար
Պակերացրեք, որ առաջին, ինչ առավոտյան կզգաք արթնանալուն պես, դա ուրախություն է: Անկեղծ ուրախությունը, որովհետև առջևում սպասվում է նոր հիանալի օր և շնորհակալության զգացում, որ ձեր կյանքում կան սիրելի և սիրող մարդիկ: Հիշեք, երբ ուրախությունը պատում է ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջը, դուք սկսում եք ձեր կյանք ներգրավել ավելի և ավելի լավը:
Դա ձեզ կտա ուժ խնդիրները լուծելու համար: Դուք կսկսեք զգալ, որ ճակատագիրն ինքն է ձեզ երջանիկ պահեր և շահավետ երկընտրանքներ առաջարկում:
№4. Օբսիդիան (կարմիր ծառ)
Եթե դուք այս քարն եք ընտրել, ձեր ենթագիտակցությունը ասում է. «Ես պատրաստ եմ դուրս գալ ինձ շրջապատող բացասականից և դառնալ երջանիկ մարդ»: Դուք դադարում եք ամպերում թռնել և դառնում ավելի երկրային: Վերջապես սկսում եք հասկանալ, որ շատերի բախտն ավելի քիչ է բերել, քան ձերը և ամեն մեկն էլ ունի իր խնդիրները, չնայած, ոմանք նախընտրում են ոչ ոքի չպատմել դրանց մասին:
Հիշեք՝ դուք այն եք, ինչ զգում եք: Խանդը, նեղվածությունը քայքայում են ձեզ: Բացասական մտքերը միայն թունավորում են և ցավեցնում: Ձեր էներգետիկ բլոկները բավականին շուտ են վերանում: Սակայն մոտ ապագայում դուք ձեր մեջ ուժ կգտնեք դուրս գալ բացասականից և բացել ձեր սիրտը աշխարհին: Դուք շուտով կհասկանաք, որ միակ ճանապարհը դեպի երջանկություն՝ շնորհակալության զգացողությունն է ունեցածի համար, այլ ոչ թե ափսոսանքը նրա համար ինչ չունեք:
№5. Գովլիտ
Եթե ձեզ գրավել է այս քարը, ուրեմն դուք շուտով երազի միջոցով հաղորդագրություն կստանաք: Այժմ դուք ներքին կանխազգացմամբ գնում եք հստակ ուղղությամբ: Եվ այն ճիշտն է: Ընդունեք ներքին փայնի գոյությունը և լսեք նրան: Այն կօգնի ձեզ գտնել հաջողության ուղղին: Ամեն ինչ կկարգավորվի միայն այն դեպքում, եթե ընդունեք այդ զգացողության կարևորությունը: Դուք միայնակ չեք: Այս քարը ասում է, որ ձեզ պաշտպանում են հոգևոր ուժերը:
Ձեզ ուղեկցող հրեշտակը պլանավորում է ձեզ տանել ձեր ամենախիզախ երազանքների մոտ և այն ամենը, ինչ նա խնդրում է՝ հավատն է:
Գովլիտը նաև հաջողության քարն է նրանց համար, ովքեր ցանկանում են կամ արդեն երեխա են սպասում: Այն նշանավորում է առողջ և ուժեղ երեխա:
№6. Դալմատին Ջասպեր
Այժմ ձեր համար ժամանակն է կյանքը լցնել հաճույքներով և հումորով: Եթե դուք ընտրել եք այս բյուրեղը, ուրեմն ձեր ներքին ձայնը բղավում է. «Ես ցանկանում եմ խաղալ և զվարճանալ»: Հնարավոր է, դուք երկար ժամանակ ճնշված, հիասթափված եք եղել: Այս քարը հիշեցնում է, որ մեզանից յուրաքանչյուրը հոգևոր էակ է, փակված մարմնային պատյանում:
Նույնիսկ ամենադժվար իրավիճակները կարելի է հաղթհարել հումորով, եթե ոչ ձեր համար, ուրեմն գոնե ձեր մտերիմների: Հումորի զգացումը միավորում է ընտանիքի անդամներին և ընկերներին:
Այս քարը նաև ծխելու դեմ պայքարելու խորհրդանիշ է: Այնպես որ, եթե ցանկանում եք ազատվել այդ վնասակար սովորությունից, իմացեք, ժամանակն է գործելու:
loading...