loading...

Թե ինչպես ապահովված բանկիրը ստորացրեց համացանցում հարուստ փեսացու որոնող աղջկան



Դիտումներ ` 455
Թե ինչպես ապահովված բանկիրը ստորացրեց համացանցում հարուստ փեսացու որոնող աղջկան

Թե ինչպես ապահովված բանկիրը ստորացրեց համացանցում հարուստ փեսացու որոնող աղջկան

Մի աղջիկ հայտարարություն տեղադրեց ծանության կայքերից մեկի ֆորումում՝ հայտարարության մեջ նշելով, որ հարուստ ամուսին է որոնում:

 

 

 

«Ես պատրաստվում եմ անկեղծորեն արտահայտել մտքերս այս հայտարարության մեջ: Այս տարի լրացավ իմ 25-ամյակը: Ես շատ գեղեցիկ եմ ու ոճային: Ես լավ ճաշակ ունեմ:  Ես ցանկանում եմ ամուսնանալ  առնվազն 500.000 դոլար տարեկան աշխատավարձ ունեցող մարդու հետ: Դուք գուցե մտածեք, որ ես ժլատ եմ, սակայն Նյու Յորքում հենց այդքան աշխատավարձ է հարկավոր բարձր դասին պատկանելու համար:

Ես առանձնապես բարձր պահանջներ չունեմ: Այս ֆորումում կա՞ ինչ-որ մեկը, ով տարեկան 500.000 դոլար կամ ավելի եկամուտ ունի: Դուք բոլորդ ամուսնացա՞ծ եք: Ես ցանկանում եմ հարցնել Ձեզ, թե ինչ պիտի անեմ, որ Ձեզ պես հարուստ մարդկանց հետ ամուսնանամ:

Ամենահարուստ մարդը, ում հետ հանդիպել եմ, ունեցել է 250.000  դոլարի տարեկան եկամուտ: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է բնակություն հաստատել Նյու Յորքի ամենաթանկարժեք թաղամասերից մեկում, տարեկան 250.000 դոլարի եկամուտը բավական չէ: Ես այցելել եմ այս ֆորում մի քանի հարց տալու համար.

1) Որտե՞ղ են ժամանակ անցկացնում հարուստ ամուրիները: Խնդրում եմ թվարկել բարերի, ռեստորանների ու մարզասրահների անվանումները և հասցեները:



2) Ո՞ր տարիքային խմբի տղամարդկանց վրա սևեռեմ ուշադրությունս:
3) Ինչո՞ւ է հարուստ կանանց մեծամասնությունը միջին արտաքին տվյալների տեր: Ես հանդիպել եմ մի քանի աղջկա, ովքեր գրավիչ արտաքին չունեն և հետաքրքիր մարդիկ չեն, սակայն կարողացել են ամուսնանալ հարուստ տղամարդկանց հետ:
4) Ինչպե՞ս եք որոշում, թե ով կարող է Ձեր կինը դառնալ և ով՝ միայն ընկերուհին: Ներկայումս իմ նպատակն ամուսնանալն է:

Օրիորդ Գեղեցիկ»

J.P. Morgan բանկային ընկերության գործադիր տնօրենը փիլիսոփայական պատասխան տվեց այս օրիորդին: Այդ պատասխանը ներկայացված է ստորև:

«Սիրելի օրիորդ, Գեղեցի՛կ,


Ես մեծ հետաքրքրությամբ եմ կարդացել Ձեր գրառումը: Կարծում եմ, որ կան բազմաթիվ աղջիկներ, ովքեր նույն հարցերն ունեն, ինչ Դուք: Խնդրում եմ թույլ տվեք ինձ վերլուծել Ձեր իրավիճակը պրոֆեսիոնալ ներդրողի տեսանկյունից: Իմ տարեկան եկամուտը 500.000 դոլարից ավելի է: Սա համապատասխանում է Ձեր պահանջին, ուստի հուսով եմ, որ բոլորը հավատում են, որ ես այստեղ պարզապես ժամանակ չեմ վատնում: Բիզնեսմենի տեսանկյունից Ձեզ հետ ամուսնանալը վատ որոշում է: Ամեն ինչ շատ պարզ է, միայն թույլ տվեք ինձ բացատրել դա:

Մի կողմ թողնելով մանրամասները՝ միանգամից ասեմ, որ Դուք փորձում եք փողի հետ փոխանակել գեղեցկությունը: Մեկը գեղեցկություն է մատակարարում, իսկ մյուսը վճարում է դրա դիմաց: Թվում է՝ ամեն ինչ արդարացի է: Այնուամենայնիվ, այստեղ մի խնդիր կա: Ձեր գեղեցկությունը ժամանակի ընթացքում կխամրի, սակայն իմ գումարը չի վերջանա: Իմ եկամուտը տարեցտարի կաճի, իսկ Դուք չեք կարող տարեցտարի ավելի գեղեցկանալ: Փորձեմ տնտեսագիտական տեսանկյունից բացատրել այս ամենը: Տարիների ընթացքում Ձեր ակտիվները շեշտակի կնվազեն, իսկ իմ ակտիվները կավելանան:  Եթե Ձեր ակտիվները սահմանափակվում են գեղեցիկ արտաքին տվյալներով, 10 տարի անց Ձեր գինը շատ ավելի ցածր կլինի: Ամեն բան իր գինն ունի: Եթե ապրանքի շուկայական գինն ընկնում է, մենք վաճառում ենք այն, քանի որ երկար ժամանակ արժեզրկված ապրանք պահելը խելամիտ չէ: Նույն սկզբունքը գործում է նաև ամուսնության հարցում: Գուցե դաժան է նման բան ասելը, սակայն ցանկացած արժեզրկված ապրանք վաճառքի է հանվում կամ վարձակալության տրվում:

Տարեկան 500.000 դոլարի եկամուտ ունեցող մարդիկ հիմար չեն: Մենք պատրաստ ենք միայն հանդիպել ու սիրաբանել Ձեզ հետ, սակայն ոչ ամուսնանալ: Ես Ձեզ խորհուրդ կտամ մի կողմ թողնել հարուստ ամուսին գտնելու փորձերը: Իմիջիայլոց, Դուք կարող էիք փորձել ինքներդ հարստանալ և տարեկան 500.000 դոլարի եկամուտ ունենալ: Սա ավելի իրագործելի գաղափար է, քան հարուստ հիմար գտնելու ծրագիրը: Հուսով եմ, որ այս պատասխանը օգտակար կլինի:


loading...

Փակել