Ձեզ ենք ներկայացնում նրբաբլիթներով տորթի համեղ բաղադրատոմս: Բաղադրիչները՝ 12 ձու 240 մլ ջուր 960 մլ կաթ 150 գ. կարագ 6 ճ. գ. շաքարավազ 1 թ. գ. վանիլի էքստրակտ 320 գ. ալյուր 45 գ. կակաո 240 մլ յուղոտ սերուցք Ելակ Պատրաստումը՝ 1. Մեծ տարայի մեջ խառնում ենք ձուն, ջուրը և կաթը: Կարագը հալեցնում ենք և ավելացնում խառնուրդին: Ավելացնում ենք շաքարավազը, վանիլի էքստրակտը: Լավ խառնում ենք, ավելացնում ալյուրը: 2. Երբ զանգվածը համասեռ դառնա, բաժանում ենք 2 մասի: Մեկին ավելացնում ենք կակաոն: 3. Ստացված խմորով նրբաբլիթներ ենք պատրաստում՝ վանիլային և շոկոլադե: 4. Հարում ենք սերուցքը: 5. Հավաքում ենք տորթը՝ վանիլային և շոկոլադե նրբաբլիթները հերթով դնում ենք իրար վրա, սերուցք ենք քսում: 6. Երբ բլիթներն ու կրեմը վերջանում են, տորթի վրա կակո ենք ցանում և զարդարում ենք ելակով: