loading...

Թավայի վրա պատրաստվող՝ նրբաբլիթներով տորթ



Դիտումներ ` 1167
Թավայի վրա պատրաստվող՝ նրբաբլիթներով տորթ

Ձեզ ենք ներկայացնում նրբաբլիթներով տորթի համեղ բաղադրատոմս:  Բաղադրիչները՝ 12 ձու   240 մլ ջուր   960 մլ կաթ   150 գ. կարագ   6 ճ. գ. շաքարավազ   1 թ. գ. վանիլի էքստրակտ   320 գ. ալյուր   45 գ. կակաո   240 մլ յուղոտ սերուցք   Ելակ Պատրաստումը՝ 1. Մեծ տարայի մեջ խառնում ենք ձուն, ջուրը և կաթը: Կարագը հալեցնում ենք և ավելացնում խառնուրդին: Ավելացնում ենք շաքարավազը, վանիլի էքստրակտը: Լավ խառնում ենք, ավելացնում ալյուրը: 2. Երբ զանգվածը համասեռ դառնա, բաժանում ենք 2 մասի: Մեկին ավելացնում ենք կակաոն: 3. Ստացված խմորով նրբաբլիթներ ենք պատրաստում՝ վանիլային և շոկոլադե: 4. Հարում ենք սերուցքը: 5. Հավաքում ենք տորթը՝ վանիլային և շոկոլադե նրբաբլիթները հերթով դնում ենք իրար վրա, սերուցք ենք քսում: 6. Երբ բլիթներն ու կրեմը վերջանում են, տորթի վրա կակո ենք ցանում և զարդարում ենք ելակով:

 


loading...

Փակել