loading...

Տարեկան 150 կին է մահանում Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղից



Դիտումներ ` 617
Տարեկան 150 կին է մահանում Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղից

Ամբողջ աշխարհում արգանդի վզիկի քաղցկեղ հիվանդությամբ տարեկան կես միլիոն մարդ է հիվանդանում: Հայաստանում տարեկան այդ հիվանդությունից 150 կին է մահանում: Արմենպրեսի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը  ՀՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, օնկոգինեկոլոգ Գագիկ Բազիկյանը նշեց, որ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց մեծամասնությունը դիմում է բուժհաստատություն արդեն այն ժամանակ, երբ ռադիկալ բուժում կազմակերպելն  անհնար է լինում: «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրումը  բավական կարեւոր նախաձեռնություն է այս առումով: Պատվաստումը Հայաստանում կատարվելու է 13 տարեկան աղջիկների եւ ինչու ոչ, նաեւ տղաների շրջանում»,-ասաց նա:

ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքով` ինչպես Հայաստանում ներդրված բոլոր պատվաստումները, Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը եւս պարտադիր չի լինի: «Եթե ծնողը չի ցանկանում պատվաստել իր երեխային, ապա կարող է հրաժարական գրել` իհարկե, բուժաշխատողի՝ պատվաստման հետ կապված մանրամասների ներկայացումից հետո»,-ասաց նա:

Հայաստանոմ կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների մեջ արգանդի պարանոցի քաղցկեղն իր տարածվածությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը` կրծքագեղձի քաղցկեղից հետո:

 

Նյութը՝ orer.am


loading...

Փակել