loading...

Տանը պատրատված այս շոկոլադային պաղպաղակը համտեսելուց հետո, այլևս դրսից չեք գնի



Դիտումներ ` 1002
Տանը պատրատված այս շոկոլադային  պաղպաղակը համտեսելուց հետո, այլևս  դրսից չեք գնի

 

Առաջարկում ենք տանը պատրաստվող  անչափ համեղ պաղպաղակ:

Այն ի տարբերություն  վաճառակետերում առաջարկվող բազմապիսի տեսականու, չի պարունակում   ոչ մի ավելորդ հավելում, ոչ մի  քիմիական  նյութ կամ համի ուժեղացուցիչ:

Կա մեկ պայման, որպեսզի պաղպաղակը  ստացվի  շատ համեղ և  նրբահամ,  օգտագործեք բարձր յուղայնությամբ կաթ:

 



Բաղադրիչներ

 Կաթ 100 մլ

 Կարագ 80 գ

 Շոկոլադ 90 գ

Պատրաստման եղանակը

Խորը տարայի մեջ, որը կարելի է  տեղավորել միկրոալիքային վառարանում, լցնել  կաթը և ավելացնել կարագը:

Բաղադրիչները տաքացնել:

Կարագը պետք է ամբողջությամբ հալվի, կաթը  պետք է տաքանա, բայց չեռա:

Շոկոլադն անցկացնել քերիչով  և ավելացնել  տաք կաթնակարագային խառնուրդին,  լավ խառնել  և թողնել, որ շոկոլադը հալվի:

 


Բլենդերի կամ հարիչի օգնությամբ ստացված զանգվածը հարել մինչև  պնդանա:

 Դնել սառնացխիկը և թողնել 40 րոպե:

Այնուհետև  սառած զանգվածը  դուրս բերել  և կրկին  հարել մինչև ավելի պնդանա:

  Զարդարել շոկոլադի քերուկով և մատուցել:


loading...

Փակել