Ատամները սպիտակեցնելու հարցում մեզ օգնության կգա ակտիվացրած ածուխը, որը վաճառվում է ցանկացած դեղատնում:
Մեկ օգտագործման համար անհրաժեշտ է ընդամենը ածուխի մեկ հաբ: Հարկ է այն ոշիացնել, հետո ատամի մածուկի մի փոքր զանգվածի հետ խառնել այնպես, որ ստացվի միասեռ մոխրագույն զանգված:
Այնուհետև խոզանակով սովորականից երկար մաքրել ատամները, ցանկալի արդյունքի համար 10 րոպեն բավարար է:
Ատամները խոզանակելուց հետո բերանը ողողել մաքուր գոլ ջրով: Արդյունքն անմիջապես նկատելի է, քանի որ բացի ճերմակությունից, ածուխն ատամներին փայլ է կհաղորդում: