Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ահա այսպիսի երկխոսություն ունեցանք այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ քննարկում էինք իմ առաջին հնարավոր այցի թեման:
Վարչապետ - Իսկ դու նաև արաբերե՞ն գիտես
Ես - Չէ
Վարչապետ - Վատ է, շատ վատ է
Ես - Հիմա ի՞նչ, հրաժարական տա՞մ
Վարչապետ - Չէ, ուղղակի արաբերեն էլ սովորիր
Հ.Գ. Օ՜ֆ, օ՜ֆ, երբ ինչ-որ հրաշքով գա այն օրը՝ գրաֆիկս մի քիչ թեթևանա, պիտի սկսեմ նաև արաբերեն սովորել, ինչպես ասում են՝ վարչապետն է ասել
Նյութի աղբյուրը` Yelaket.am