Սպիտակ թեյը համարվում է ամենաթանկ և նրբաճաշակ տեսակը: Դրա արտադրության համար օգտագործվում են միայն սպիտակ խավով պատված երիտասարդ բողբոջները և թեյի թուփի վերին տերևները, ինչը թույլ է տալիս առավելագույնս պահպանել նրանում պարունակվող օգտակար նյութերը: Իզուր չէ, որ հին Չինաստանում թեյն անվանում էին անմահության էլիքսիր. այս ըմպելիքը կանխարգելում է օրգանիզմի շուտ ծերացումը և ամրացնում է առողջությունը:
Էլիտար ըմպելիքի գլխավոր գաղտնիքը նրանում է, որ այն անցնում է լվացման ամենաքիչ գործընթացը, ինչպես նաև ամենաքիչն է ենթարկվում լրացուցիչ վերամշակման: Թերևս, դա էլ հենց սպիտակ թեյը դարձնում է ամենաթանկ տեսակներից մեկը: Այն հարուստ է հանքանյութերով, B խմբի վիտամիններով, ամինաթթուներով, եթերային յուղերով և իհարկե, կոֆեինով. այն նույն թեյի կոֆեինով, որը շատ ավելի օգտակար է համարվում, քան սուրճի մեջ պարունակվող կոֆեինը:
Հանդիսանալով բնական հակաօքսիդանտ՝ սպիտակ թեյն օգնում է բարձրացնել օրգանիզմի տոնուսը, ինչը հատկապես ակտուալ է ձմռան շրջանում:
Եթերային յուղերի շնորհիվ սպիտակ թեյը շատ լավ հագեցնում է ծարավը և թարմացնում է շոգ եղանակին: Այն գերազանց մաքրում է օրգանիզմը, պնդացնում է իմունային համակարգը և բարելավում է տրամադրությունը:
Հին Չինաստանում բժիշկները սպիտակ թեյն ակտիվորեն կիրառում էին մրսածության և թոքաբորբի ժամանակ: Իսկ ժամանակակից Գերմանիայում բժիշկները սպիտակ թեյի մեջ հայտնագործել են հատկություններ, որոնք օգնում են նիհարել: Ամբողջ բանը նրանում է, որ ըմպելիքը ակտիվացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչը հանգեցնում է ներքին ճարպերի այրմանը:
Ի դեպ, սպիտակ թեյի էքստրակտը օգտագործում են կոսմետոլոգիական միջոցների մեջ, որպես երիտասարդացնող քսուքների ակտիվ կոմպոնենտ:
Սպիտակ թեյը գերազանց պրոֆիլակտիկ միջոց է աթերոսկլերոզի դեմ պայքարում: Գիտնականները նկատել են, որ սպիտակ թեյի հաճախակի օգտագործումը ընդունակ է կանգնեցնել քաղցկեղային բջիջների աճը: