loading...

Սպայի սխրագործությունը. Ինչ է կատարվել գիշերը սահմանին



Դիտումներ ` 1654
Սպայի սխրագործությունը. Ինչ է կատարվել գիշերը սահմանին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի վերաբերյալ: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծեց, որ զոհված զինծառայողը խոցվել է հակառակորդի դիպուկահարի կողմից, սակայն շեշտեց, որ զինծառայողը որևէ խախտում չի իրականացրել: 

«Միանշանակ փաստ է, որ զինծառայողը խոցվել է հակառակորդի կողմից: Հրամանատարը, ով նետվել է զինծառայողին օգնություն ցուցաբերելու, ևս վիրավորվել է:



Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի մեքենան ևս ընկել է հակառակորդի կրակի տակ: Մեքենայում եղած զինվորներից ևս մեկը թեթև վիրավորվել է», «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմեց Հակոբյանը:

Մովսես Հակոբյանը նաև հայտնեց, որ երկու զինծառայողները թեթև վիրավորում են ստացել:

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել սպայի սխրագործությունը, ով առանց մի վայրկյան մտածելու նետվել է իր զինվորի կյանքը փրկելու, սակայն վիրավորվել է: Իսկ մեր զինվորը որևէ խախտում չի արել, պարզապես հակառակորդն անընդհատ միջոցներ է փնտրում մեր զինծառայողներին խոցելու համար», ընդգծեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:


Նա նաև նշեց, որ ամանորյա տոների ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել, կրակոցների քանակը նվազ է եղել, որևէ միջադեպ առաջնագծում չի արձանագրվել:

Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/167814


loading...

Փակել