Ռուսաստանում աղջկա սպանությունը, որը տեղի էր ունեցել այս տարվա ամռանը, հաջողվել էր բացահայտել, սպանողի տեսիլքների պատճառով, հաղորդում է «Deita.ru»-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Օմսկի մարզի քննչկական վարչությանը:
Երիտասարդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն եւ պատմել , որ սպանված աղջկա ուրվականն անընդհատ հետեւում է իրեն՝ չթողնելով հանգիստ քնել եւ ապրել:
Նա իրավապահներին պատմել է նաեւ, որ 26-ամյա սիրելիի անհետանալու օրը նրանց միջեւ վեճ է եղել, որի ժամանակ նա հրել է աղջկան եւ նա ընկել է՝ եւ կոտրելով գլուխը: Վախենալով, որ աղջիկը կարող է ոստիկանություն դիմել, 19-ամյա կասկածյալը խեղդել է նրան եւ իր 15-ամյա հանցակցի հետ խորտակել ճահճում:
Աղջկա անհետացման մասին ոստիկանությանը նրա մայրն է հայտնել: Մեղայականով ներկայանալուց հետո՝ հանցագործը ցույց է տվել խեղդելու վայրը, որտեղ էլ գտնվել են աղջկա մարմնի մասերը: