loading...

Սպանեցին Արմեն Ամիրյանին



Դիտումներ ` 2577
Սպանեցին Արմեն Ամիրյանին

Երբ սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Ամիրյանը նշանակվեց ՀՀ Մշակույթի նախարար՝ հանրության ոգևորությունը իսկապես մեծ էր:

Մարդիկ ուրախ էին, որ վերջապես նախարար է նշանակվել ոլորտի գիտակ, իշխանական թալանին չմասնակցած և բարի համբավ ունեցող անձնավորությունը: Ամենատպավորիչն այն էր, որ երբ Արմեն Ամիրյանը դուրս էր գալիս կառավարության առաջին նիստից, կառավարության դիմաց հավաքված բողոքավոր քաղաքացիները սկսեցին ծափահարել և դրական խոսքեր ասել Արմեն Ամիրյանի մասին:



Եվ ահա չանցած շատ ժամանակ Արմեն Ամիրյանին հանրությունը արդեն իսկ սվիններով է դիմավորում: Երեկ մայրաքաղաքի կենտրոնում պայթեցվեց 20-ական թվականներին կառուցված տպարանի առաջին շենքը: Այսօր երբ լրագրողները փորձել են հետաքրքրվել, թե ինչ կարծիք ունի Ամիրյանը տեղի ունեցածի մասին՝ նա ասել է, որ շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր:

Այս հայտարարությունից հետո ամենաբացասական մեկնաբանություններն են հնչում Արմեն Ամիրյանի գործունեության մասին: Իհարկե պետք է փաստել, որ Ամիրյանն ինքը, որպես մարդ շարունակում է մնալ հարգարժան և որպես մշակույթի գործիչ նա հարգանքի է արժանի, սակայն որպես Մշակույթի նախարար նա արդեն իսկ տանուլ տվեց:


Նա պարտվեց գործող համակարգին: Ամենալավ և ամենագիտակ անձը անգամ անգործության է մատնվում ստեղծված համակարգում:

Պետք է փաստել, որ համակարգն արդեն իսկ «սպանեց» Արմեն Ամիրյանին և սա դեռ շարունակվելու է: Ու չզարմանաք, եթե մի օր էլ կառավարության դիմաց հավաքված նույն բողոքավորները սուլոցներով դիմավորեն նրան:

http://asekose.info


loading...

Փակել