Սովորություններ և մթերքներ, որոնք վնասում են ատամները
Դիտումներ ` 576
Պարզվում է սովորություններ, որոնք վնասում են ատամներին կան բոլորի մոտ: Կան շատ սովորություններ, որոնց վրա մենք ուշադրություն չենք դարձնում, սակայն իրականում դրանք կարող են վնասել մեր առողջությանը:
Օրինակ, ատամները կրճտացնելը: Այս սովորությունը բերում է նրան, որ ատամները ուղղակի մաշվում են: Քանի որ այս սովորությունը նրանցից է, որը ի հայտ է գալիս սթրեսային պայմաններում, շատ մարդկանց հոգեբան է պետք դրանից ազատվելու համար:
Բերան որոշ իրեր տանելը նույնպես պակաս վնասակար չէ: Ավելի հաճախ դրանք գրիչներ, մատիտներ են և երբեմն` եղունգները: Նաև չարժե ատամներով շշեր բացել: Այս սովորությունը հանգեցնում է էմալի վնասմանը և նույնիսկ ատամների կորստին:
600x580
Ատամները կարող են կոտրվել ամուր իրի հետ բախվելուց կամ հանկարծակի արած շարժումից: Ատամների համար վնասակար են արևածաղիկը, սառնաշաքարը:
Շատ ըմպելիքներ նույնպես վնասում են ատամները: Սուրճը և թեյը հանգեցնում են էմալի դեղնելուն և դրա քայքայմանը: Ընդհանրապես բոլոր ներկող ըմպելիքները կարող են ազդել էմալի գույնի վրա և նպաստել դրա քայքայմանը, առավել ևս այն դեպքում, եթե դուք սպիտակեցնում եք ատամները: Սակայն ամենամեծ վնասը բերում են գազավորված ըմպելիքները և հյութերը: Մեկ բաժակ գազավորված ըմպելիքում կարող է լինել 5-7 գդալ շաքարավազ: Բացի այդ այս ըմպելիքները պարունակում են թթուներ, որոնք քայքայում են էմալը:
Բոլոր հնարավոր սառնաշաքարները վնասում են ատամները: Նույնիսկ եթե դուք չեք կռծում դրանք, բերանում մշտապես պահպանվում է շաքարավազի և թթուների բարձր մակարդակը: Այդ պատճառով դրանք կարող են հանգեցնել կարիեսի և նույնիսկ՝ լնդերի բորբոքման:
loading...