Դերասան Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Մինչ հասարակությունը քննարկում էր, թե Սոսը չի կարող ընտանիքի տղամարդ լինել, դերասանն առանց ավելորդ աղմուկի ստեղծել է իր ընտանիքը, ունի իր տաքուկ անկյունը, ավելին, պատրաստվում է հայր դառնալ։
Մոտ մեկ տարի է` Սոսն ու ոճաբան, հաղորդավարուհի Մադոննան համատեղ կյանք են վարում։ Օգոստոսին նրանց ընտանիքում համալրում է սպասվում։ Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը։ Թեև տղա ունենալու Սոսի երազանքը հետաձգվում է, ապագա հայրիկը շատ երջանիկ է։
Նյութի աղբյուրը` Yelaket.am