Դերասան Սոս Ջանիբեկյանն իր զայրույթ է արտահայտել Երևանում կայանատեղերի բացակայության պատճառով: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որպես Երևանի քաղաքացի, որ ամեն տարի վճարում եմ Երևան քաղաքի կարմիր գծերի կայանատեղման կայանելու իրավունք ձեռք բերելու համար ու 25 րոպե ազատ կայանատեղ չգտնելուց հետո, տեսնում եմ ազատ տեղ, ուրախանում եմ, գալիս եմ, որ կանգնեմ, ասում են. «Էս խանութինն ա, չես կարա կայնես»: Քոռ ու փոշման գնում եմ՝ ուրիշ տեղ կանգնելու, ընդեղ էլ ասում են. «Ապե՛, է՞ս օբեկտ ես մտնելու»: Ասում եմ. «Եթե թողես կանգնեմ, մի հատ քո խաթր կմտնեմ»: Ասում ա. «Չէ՛, ուրեմն չես կարա կայնես: Խնդրում եմ՝ հիմա ասեք՝ ես ու՞մ հասցնեմ իմ քաղաքացու անարդարությունից ծնված վրդովմունքը»: