Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 276-ի, մոտ 300-ը վիրավոր է. այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը և առողջապահական շրջանակներին։
Հոկտեմբերի 14-ին քաղաքի բանում փողոցներից մեկում գտնվող Safari հյուրանոցի մոտ գործի է դրվել բեռնատար ավտոմեքենայում գտնվող պայթուցիկ սարքը։
Ոստիկանությունը պայթյունի պատասխանատու է համարում «Իսլամական պետության» հետ սերտ հարաբերություններ ունեցող տեղական «Աշ Շաբաբ» խմբավորմանը։
Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
Բազմաթիվ սոմալացիներ դուրս են եկել փողոցներ՝ արտահայտելու իրենց զայրույթը «Աշ Շաբաբ» խմբավորման դեմ: