Սոցկայքերի օգտատերերը սկսել են նոր վիրուս տարածել, որն իր վտանգավորությամբ կարող է մրցակցել աղմկահարույց Wanna Cry-ի հետ։
Ինչպես հայտնում է Газета-ն հղում անելով Hi-Tech Mail Ru -ին, որ վիրուսին զոհ են դարձել օգտատերեր ամբողջ աշխարհից։ Այն սարքավորման մեջ է հայտնվում, երբ օգտատերը վերահրապարակում է անվճար ավիատոմսերի վերաբերյալ գրառումը։ Ֆրանսիացիները թակարդում են հայտնվում, իբր, Air France-ի, ռուսաստանցիները՝ Emirates-ի կամ «Աէրոֆլոտ»-ի առաջարկի պատճառով։
«Аэрофлот»-ի ներկայացուցիչները լրատվական կայքի հետ զրույցում մերժել են նմանատիպ բոնուսային միջոցառման իրականացումը և նշել են որ այդ լուրերը ՖԵՅՔ են։ Իրենց պաշտոնական կայքը aeroflot.ru-ն է և կոչ են արել չհավատալ այլ կայքերի գրառումներին։
Հղումը բացելով՝ զոհն իր սարքավորումը վիրուսով, ինչի միջոցով էլ հանցագործներին են փոխանցվում նրա անձնական տվյալները, իսկ վնասակար հղումը տարածվում է օգտատիրոջ սոցցանցի ընկերների շրջանակում։
Նշենք նաև, որ ոչ վաղ անցյալում չինական մի մարկետինգային ընկերություն մոտ 250 միլիոն համակարգիչ էր վարակել նմանատիպ վիրուսով։