Բաղադրիչներ
Սիսեռ 300 գ
Սոխ 1 գլուխ
Սխտոր 2 ատամիկ
Ձու 1 հատ
Համեմ, մաղադանոս, կանաչ սոխ
Աղ ըստ ճաշակի
Կարմիր, սև պղպեղ ըստ ճաշակի
Համեմի սերմ աղացած ըստ ճաշակի
Ալյուր 50 գ
քիմիոն 0,5 թ գդալ
Բուսայուղ
Պատրաստման եղանակը
Սիսեռը նախորդ օրը երեկոյան թրջել:
Հաջորդ օրը եփել, ջրին ավելացնելով աղ:
Կանաչիները կտրատել, ավելացնել սիսեռին:
Ավելացնել ձուն, համեմել համեմունքներով:
Գնդիկներ ձևավորել, թավալել ալյուրի մեջ և տապակել բուսայուղով:
Բուսայուղը պետք է լինի այնքան, որ ծածկի գնդիկներին: