loading...

Սեյրան Օհանյանը կապի մեջ է եղել Վահան Շիրխանյանի հե՞տ և կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին. նա խանգարում է Սերժ Սարգսյանին



Դիտումներ ` 1865
Սեյրան  Օհանյանը կապի մեջ է եղել Վահան Շիրխանյանի հե՞տ և կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին. նա խանգարում է Սերժ Սարգսյանին

2018թ.-ի ապրիլին կայանալիք ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում  ստեղծվել  է այնպիսի իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը այսպես ասած լուրջ մրցակիցներ չունի և  խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր դաշտը չի կարողանում խանգարել Սերժ Սարգսյանին՝ իրականացնելու իր պլանները , որը կապված է Հայաստանի կառավարման մասնակցելու հետ:

 Այս պահի դրությամբ Սերժ Սարգսյանի համար լուրջ վտանգ կարող է ներկայացնել  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը , ով երկար ժամանակ է լռում է, սակայն որևէ հայտարարություն չի արել այն մասին, որ դուրս է եկել քաղաքականությունից, և ավելին, իր կնոջ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան ակտիվությունը, հրապարակումները , հարցազրույցները  թույլ են տալիս կարծելու, որ նա այնուամենայնիվ ունի քաղաքական որոշակի պլաններ և կարող է ինչ որ քայլերի դիմել 2018թ.-ին:



Սեյրան Օհանյանին իր ֆինանսական և քաղաքական ռեսուրսներով կարելի է համարել վտանգավոր քաղաքական գործիչ Սերժ Սարգսյանի համար: Օհանյանը կարող է կոնսոլիդացնել, որոշակի քաղաքական ուժերի  և գործիչների,  և կարող է ապահովել ֆինանսական միջոցներ, որպեսզի Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման դեմ քաղաքական շարժում սկսվի :

 Ուստի պատահական չէր նաև Վահան Շիրխանյանի դատավարության ժամանակ հրապարակված այն ձայնագրությունը, որը կատարվել է  գործի մասնակից մեկ այլ քաղաքացու կողմից և ձայնագրությունից հասկանալի է դառնում, որ Սեյրան  Օհանյանը կապի մեջ է եղել Վահան Շիրխանյանի հետ ու ըստ գաղտնալսմաս սղագրության՝  Սեյրան Օհանյանը չի սիրում երկրորդ ու երրորդ նախագահներին և մի քանի մականունավոր պաշտոնյաների:


Սա հստակ սպառնալիք և զգուշացում է Օհանյանին, որը միտված է վերջինիս հայտնելու, որ որևէ քայլ չձեռնարկի:

Այս պարագայում, եթե Սեյրան Օհանյանը որոշակի քաղաքական ակտիվություն ցուցադրի ընդդեմ Սերժ Սարգսյանի քաղաքական պլանների, ապա շատ հնարավոր է գործադրվի այն կոմպրոմատները, որը կա Սեյրան Օհանյանի դեմ, և շատ հնարավոր է, որ Նորք Մարաշի զինված խմբի գործով նա հայտնվի  մեղադրյալի աթոռին:

 

http://politik.am


loading...

Փակել